Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե հարթակներ կան, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, Հայաստանը չի մասնակցում այդ հարթակներում բանակցություններին․ Հակոբ Արշակյան

Հայաստանը պատրաստ է ցանկացած բանակցային հարթակ օգտագործել, որն արդյունավետ հարթակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի որ Բաքուն պնդում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն տարածաշրջանային հարթակներում, ոչ թե արևմտյան, Հայաստանը պատրա՞ստ է այդ հարթակում բանակցել առանց արևմտյան միջնորդների։ 

«Եթե հարթակներ կան, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, Հայաստանը չի մասնակցում այդ հարթակներում բանակցություններին, եթե ներշնչում է վստահություն, ապա մասնակցում է»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։   

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ որևէ փոփոխություն չկա ՀՀ դիրքորոշման մեջ. «Սպառազինության ձեռք բերման այլընտրանքներ կան, և դրանք Հայաստանն օգտագործում է»։