Ադրբեջանը առանց միջնորդների հանդիպում է առաջարկում Հայաստանին․ «Փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը պատկանում է 2 երկրներին»

Քաղաքականություն
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
«Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան», - պնդում է պաշտոնական Բաքուն և ընդգծում. - «Բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։
«Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», - շեշտում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հայկական կողմին հորդորելով «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»։
Աղբյուր՝ Azatutyun.am