Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ մինչ այժմ չկա քաղաքական գնահատական ՀՀ սուվերեն տարածք Արդբեջանի ներխուժմանը, ՀԱՊԿ այդ աջակցությունը անհասկանալի է դառնում․ Սոնա Ղազարյանը՝ ՀԱՊԿ օգնությունից հրաժարվելու մասին

«ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականը ստեղծված իրավիճակին չի բավարարել, և ագրեսիայի փաստը չի արձանագրվել, և ըստ էության չդեմարկացված սահմանի իրենց հիմնավորումը շատ հետաքրքրորեն համապատասխանում է ադրբեջանական խոսույթին ու հիմնավորումներին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանը խնդրել ՀԱՊԿ-ի գործընկերներին հանել երկրին օգնության մասին փաթեթը։  

Պատգամավորը նշեց, որ երբ չկա քաղաքական գնահատական, ապա այդ աջակցությունը անհասկանալի է դառնում. «Մենք պնդում ենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կա ադմինիստրատիվ սահման, և ագրեսիա է տեղի ունեցել, ՀՀ սուվերեն տարածք 3 անգամ ներխուժում է  տեղի ունեցել, և ՀԱՊԿ-ի գնահատականը չի բավարարել»։   
                 
Սոնա Ղազարյանի խոսքով՝ ՀՀ-ն չի խուսանավել որևէ բանակցությունից, ու մտահոգիչ է Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի ու Բրյուսելի հանդիպումներից. «Ադրբեջանը տարբեր անհեթեթ պատճառներ է բերել բանակցություններին չներկայանալու համար»։
Պատգամավորը նաև մտահոգիչ է համարում այն, որ Ալիևի կողմից չի հնչել հայտարարություն, որով ճանաչում է Հայաստանի 29,800 քառակուսի կմ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։