Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է ստեղծել 12 ԱԺ մշտական հանձնաժողով. տարանջատել առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովները. Վլադիմիր Վարդանյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:

Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ, որոնցից երկուսը՝ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովները ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովների տարանջատմամբ: