Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք ուզում իջեցնել խորհրդարանական համագործակցության մակարդակը. Վարդանյանը՝ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե հանձնաժողովների ստեղծման հարցում ինչու չի կարևորվել Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Արցախի հարցը առավել քան կարևորում եմ և կարևորելով հանդերձ՝ ասում եմ, որ ես չեմ ուզում իջեցնել այն խորհրդարանական համագործակցության մակարդակը, որը ձևավորվել է ՀՀ և Արցախի Ազգային ժողովների միջև»:

Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր մասնագիտական հանձնաժողով պետք է զբաղվի Արցախին առնչվող բոլոր այն հիմնախնդիրներով, որոնք մտնում են տվյալ հանձնաժողովի մասնագիտական ոլորտի մեջ:

Արծվիկ Մինասյանը, սակայն, չհամաձայնեց, թե Արցախի հարցով հանձնաժողով ունենալն իջեցնում է ստատուսը. «Ընդհակառակը»: