Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին. Հայկ Մամիջանյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. «ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրել աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի»:

Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովը կարևոր է նաև Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ծրագրերի լայնածավալ մշակման և իրագործման համար:

Մամիջանյանը նշեց, որ Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին. «Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկող ՀՀ ցանկացած պատգամավոր, պարոն Վարդանյանի հնչեցրած տրամաբանությամբ, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը»: