Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սխալվում եք. հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալիս. Սիսակ Գաբրիելյանը՝ Հայկ Մամիջանյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: 

Դիմելով Հայկ Մամիջանյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց. «Դուք կարծում եք՝ հանձնաժողովը պետք է օրենսդրական նախագծե՞ր ներկայացնի և իրականացնի»:  

Հայկ Մամիջանյանի պատասխանին, թե ցանկացած հանձնաժողովի գործառույթը նաև օրենսդիր գործունեությունն է, Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Սխալվում եք. հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալիս»: