Եթե մեր առաջարկը մերժվի, ուրեմն քաղաքական մեծամասնությունը լվանում է իր ձեռքերը Արցախից. Վանեցյան․ Տեսանյութ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Պատիվ ունեմ» դաշինքը առաջարկել է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
«Եթե այս առաջարկը մերժվի, ապա մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է կամ հետևողականորեն լվանում է իր ձեռքերը Արցախից, հրաժարվում է Արցախից, լքում է Արցախը: Մենք դա չենք կարող թույլ տալ»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը կընդունի իրենց առաջարկը. «Արցախը կա, և Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օրուգիշեր»: