Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը հաստատելու շնորհիվ է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում դարձել նախագահ. Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաստան»-ին․ Տեսանյութ

Պարոն Ռուստամյան, իմ բարոյականությունը երբեք թույլ չէր տա ուռճացնել մեր բանակի զինվորների մահվան դեպքերի թիվը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ երեկ իր կողմից հնչեցված թվին:  

Նա ընթերցեց «Անի» վերլուծական կենտրոնի հոդվածը, որում հղումներ են արվում պաշտոնական կառույցների և պաշտոնատար անձանց. «Այս թվերի համադրությունից կարող եք հասկանալ՝ ես փորձո՞ւմ էի ուռճացնել զոհերի թիվը, թե՞ ոչ»:

Նա հետաքրքիր համարեց «Հայաստան» դաշինքի կողմից մեղադրանքը վարչապետի հասցեին, որ արել է «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը. «Այն պարագայում, որ այդ արտահայտությունը հաստատելու շնորհիվ է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում դարձել է նախագահ»: