Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն / Միջազգային
23:05, 25 февраль 2021
ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին կոչ է անում զսպվել և քաղաքական հակասությունները լուծել երկխոսության միջոցով, ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգիստ մնան: Մենք զսպվածության կոչ ենք անում, նաև կոչ ենք անում ներառական երկխոսություն` լարվածությունը թուլացնելու և քաղաքական հակասությունները լուծելու համար », – ասել է Դուժարիկը:

«Դա պետք է արվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի լիակատար հարգանքով», – ավելացրել է նա:
Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։


«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։