Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն ամենը, ինչը մեր քիմքին հարիր չէ, որակում ենք որպես հակասահմանադրական. Հերիքնազ Տիգրանյան

Այն ամենը, ինչը մեր քիմքին հարիր չէ, որակում ենք որպես հակասահմանադրական. Հերիքնազ Տիգրանյան
Քաղաքականություն
12:26, 09 август 2021
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ՏԻՄ-երին առնչվող հարցին, ըստ որի՝  վարչապետի լիազորությունները մեծացել են ՏԻՄ ղեկավարների նշանակման հարցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրեց օրենքի կարգավորումները և նկատեց. «Սիրողական գնահատական տալ և ասել, թե այ, սա հակասահմանադրական է, վերջերս մեզ մոտ դարձել է նորմա: Այն ամենը, ինչը մեր քիմքին հարիր չէ, որակում ենք որպես հակասահմանադրական»:
Նա ընդգծեց, որ հակասահմանադրականության մասին ՍԴ իրավական ակտ, որպես այդպիսին, չկա: