Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեկնածուին ճանաչում եմ 20 տարուց ավելի. Վերջին տարիներին քաղաքականությունը Վլադիմիր Վարդանյանին հեռացրել է իրավագիտությունից. Արթուր Ղազինյան

Թեկնածուին ճանաչում եմ 20 տարուց ավելի. Վերջին տարիներին քաղաքականությունը Վլադիմիր Վարդանյանին հեռացրել է իրավագիտությունից. Արթուր Ղազինյան
Քաղաքականություն
13:00, 09 август 2021
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:

«Այսօր մենք քննարկում ենք ոչ թե ամբողջ ԱԺ-ի, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը»,- այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ ինքը Վլադիմիր Վարդանյանին ճանաչում է 20 տարուց ավելի. «Ես նրա մասին բարձր կարծիքի եմ եղել որպես իրավաբան, մինչև վերջին մի քանի տարին, երբ քաղաքականությունը թեկնածուին հեռացրեց իրավագիտությունից»:
Ղազինյանի խոսքով՝ տեղի է ունեցել էական շեղում իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքից: