Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրանիկ Քոչարյանը մեր երկրի պետականաշինության գործընթացում ներդնում է իր մեծ փորձն ու վաստակը. Արմեն Խաչատրյան

Անդրանիկ Քոչարյանը մեր երկրի պետականաշինության գործընթացում ներդնում է իր մեծ փորձն ու վաստակը. Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
13:28, 09 август 2021

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:


Թեկնածուին ներկայացնելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Անդրանիկ Քոչարյանը, իր քաղաքական մկրտությունը ստանալով Հայաստանի երկրորդ հանրապետության հիմնադրման ժամանակ, առայսօր շարունակում է գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի պետականաշինության գործընթացում՝ ներդնելով տարիների ընթացքում ձեռք բերած մեծ փորձն ու վաստակը»:
Արմեն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ նա իր փորձառությունը ի սպաս կդնի մեր հայրենիքի համար: