Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ հնարավորություն կունենաք ձեր հարցերի պատասխանը գտնելու. Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:


«Ես կարծում եմ, որ ստեղծելով քննիչ հանձնաժողով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը հնարավորություն կունենա ձեր հարցերի և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը գտնելու: Իմ պատկերացումները ես ունեմ թե ռազմական բալանսի, թե մեր բանակի այդ պահի վիճակի մասին: Բայց բաներ կան, որոնք վերաբերում են մեր երկրի գաղտնիության որոշակի դրվագների, և չարժի նիստերի ժամանակ քննարկել»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի ասաց Անդրանիկ Քոչարյանը: