Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր 11:00 կկայանա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից

Այսօր 11:00 կկայանա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից
Քաղաքականություն
10:17, 26 февраль 2021
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ այսօր 11:00 նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու  խմբակցությունների պահանջը։ 

«Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: 

Հուսով եմ, որ այսօր խորհրդի նիստը կկայանա, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն է երկրում ստեղծված իրավիճակի բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը»,- ասված է վերջինիս գրառման մեջ։