Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի համար կերտեցիք կենսագրության նոր՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ. Անդրանիկ Քոչարյանը՝ Արամ Վարդևանյանին

Ռոբերտ Քոչարյանի համար կերտեցիք կենսագրության նոր՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ. Անդրանիկ Քոչարյանը՝  Արամ Վարդևանյանին
Քաղաքականություն
11:54, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:

«Պարոն Վարդևանյանը ԱԺ-ում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան՝ Ռոբերտ Քոչարյանի համար կերտելով կենսագրության նոր դրվագներ. Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ: Գուցե պարոն Վարդևանյանը հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժման շրջանակներում է մասնակցել»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ը դեռևս բացահայտված չէ նաև նրանց փաստաբանական խմբի ջանքերով. «Որովհետև այդ հատորները մնացին մեր ժողովրդին անհասանելի: Մեկ է՝ Մարտի 1-ի գործընթացին մենք անդրադառնալու ենք նաև այլ դրվագներով»:

Նա Վիգեն Սարգսյանին և Միքայել Հարությունյանին դարձյալ կոչ արեց վերադառնալ տուն. «Պաշտպանության նախարարները օտարության մեջ չպետք է լինեն: Նրանք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների, և գաղտնիության շրջանն ավարտված չէ»: