Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Հակոբյանը ե՞րբ և ինչո՞ւ է դուրս եկել ՀՀԿ-ից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին

Վահե Հակոբյանը ե՞րբ և ինչո՞ւ է դուրս եկել ՀՀԿ-ից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արծվիկ Մինասյանին
Քաղաքականություն
12:52, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

Դիմելով թեկնածուին ներկայացնող Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե Վահե Հակոբյանը ե՞րբ և ինչո՞ւ է դուրս եկել ՀՀԿ-ից: 

«Հաշվի առնելով պարոն Հակոբյանի կապը Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ չե՞ք կարծում արդյոք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ լինելու դեպքում շահերի բածման որոշակի ռիսկ կլինի»,- հարցրեց Ռուբեն Ռուբինյանը: