Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվել է ԱԺ-ում ստեղծել էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով՝ վերահսկելու պատգամավորների վարքագծի կանոնները. Դադունց

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և խորհրդի համատեղ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովն արդեն ունի շատ նախնական հայեցակարգ, իսկ այժմ ներկայացվում են առաջարկներ: 

«Անդրադարձ է կատարվել պատգամավորների էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական գործիքների ներդրմանը: Դա ենթադրում է, որ ԱԺ-ում պետք է ստեղծվի էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով, որը կիրականացնի պատգամավորների էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը»,- նշեց Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և հավելեց, որ սրանով ԱԺ պատգամավորները, որպես հանրային ծառայողներ, կհավասարեցվեն այլ պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց:

Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությունը Ազգային ժողովի ինքնարձակման մեխանիզմների ներդրման հարցն է. «Իհարկե, որոշ դեպքերում իրավունքի ուժով ԱԺ-ի լուծաման մեխանիզմներ նախատեսվում են, բայց դա կապում են վարչապետ ընտրելու անհնարինության հետ: Սակայն միջազգային փորձի տեսանկյունից ԱԺ ինքնալուծարումը շատ կարևոր մեխանիզմ է դիտվում քաղաքական ճգնաժամերը լուծելու համար. խորհրդարանը արձակելու որոշումը հենց խորհրդարանը պետք է քննարկի, այլ ոչ թե մեկ այլ մարմին կամ մեկ այլ պաշտոնատար անձ: Առաջարկվել է հենց այս մոդելը: Այս որոշումը ընդունելու համար պետք է նախատեսվի ձայների բարձր շեմ, օրինակ՝ պատգամավորների ձայների 3/5-ը, որպեսզի այդ որոշումը բարձր լեգիտիմություն ունենա»:

Մանրամասն՝ տեսանյութում