Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կանգնած ենք պարտքի ծուղակի շեմին. Տնտեսությունը սիրում է հստակ քայլեր, ոչ թե կենացներ. Վահե Հակոբյան

Մենք կանգնած ենք պարտքի ծուղակի շեմին. Տնտեսությունը  սիրում է հստակ քայլեր, ոչ թե կենացներ. Վահե Հակոբյան
Քաղաքականություն
13:13, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«2020 թվականը արձանագրվեց որպես շոկային տարի: Տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել ՀՀ տնտեսության վրա, որն առանց այն էլ կազմաքանդվել էր վարվող քաղաքականության պատճառով: Արդյունքում 2020 թվականը ամփոփեցինք -7.5 տոկոս տնտեսական անկմամբ և հայտնվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ, որին միացել էր քաղաքական ճգնաժամը: Շուտով դրանց միանալու է սոցիալական ճգնաժամը: Մենք կանգնած ենք պարտքի ծուղակի շեմին. այն մոտենում է 70 տոկոսին»,- իր ելույթում հայտարարեց Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այլևս հնարավոր չի լինելու վերցնել վարկեր շահեկան տոկոսներով, իսկ մենք ստիպված ենք լինելու վարկեր վերցնել. «Վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերի վրա և պետք է կրճատել ընթացիկ ծախսերը: Տնտեսությունը պոպուլիստական կենացներ չի սիրում, այլ սիրում է հստակ քայլեր»: