Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք տարիներով աշխատել եք ԱԱԾ-ում. Ընդունելի՞ եք համարում Արարատ Միրզոյանին ուղղված ձեր գործընկերների քննադատությունը. Վահագն Ալեքսանյանը՝ Վահե Հակոբյանին

Դուք տարիներով աշխատել եք ԱԱԾ-ում. Ընդունելի՞ եք համարում Արարատ Միրզոյանին ուղղված ձեր գործընկերների քննադատությունը. Վահագն Ալեքսանյանը՝ Վահե Հակոբյանին
Քաղաքականություն
13:39, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իր մեջ հակասություն են առաջացնում թեկնածուի կենսագրական տվյալները. «2011-16թթ. դուք և հանդիսացել եք, ինչպես ընդդիմադիր լրատվամիջոցներն են անվանում, ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակից, և եղել եք 4 ընկերությունների սեփականատեր, տնօրեն, տնօրենի խորհրդական: Ինձ մոտ կազուս է առաջանում»:

Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց նաև, որ Վահե Հակոբյանը տարիներով աշխատել է ԱԱԾ-ում. «Եվ դուք ընդունելի՞ եք համարում ձեր գործընկերների քննադատությունը՝ ուղղված Արարատ Միրզոյանին»:
Ի պատասխան Վահե Հակոբյանն ասաց, որ դաշինքի միասնական դիրքորոշում այդ հարցով չկա. «Ցանկացած մարդ ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք»: