Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր գործընկերոջը բացատրեք, թե ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում. գոռալ, բղավել, դուրս գալ. սա ի՞նչ է նշանակում. ԱԺ նախագահը՝ Գեղամ Նազարյանի պահվածքի մասին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից ներքին անկայունությունը էապես նպաստում է ներդրումների անկմանը»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այս դիտարկումից հետո աղմուկ բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ինչին արձագանքելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան նկատողություն հայտարարեց:

«Այստեղ գոռալու տեղ չի: Ձեր գործընկերոջը բացատրեք, թե ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում. գոռալ, բղավել, դուրս գալ. սա ի՞նչ է նշանակում»: