Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Հակոբյանը Պաշտպանության բանակի ուղղաթիռով էր Կապանից Երևան տեղափոխվում

Վահե Հակոբյանը Պաշտպանության բանակի ուղղաթիռով էր Կապանից Երևան տեղափոխվում
Քաղաքականություն
15:35, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

Դիմելով թեկնածուին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե Վահե Հակոբյանի ուղղաթիռը, որի մասին խոսվում էր, 44-օրյա պատերազմի օրերին օգտակար եղա՞վ վիրավորների տեղափոխման համար. «Ասենք, Սիսիանի հոսպիտալից կարողացա՞վ վիրավորներ տեղափոխել դեպի Երևան»:

Ի պատասխան՝ Վահե Հակոբյանը հերքեց, որ ինքն անձնական ուղղաթիռ ունի, և ասաց. «Դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել, որը մեր համագործակցության ընթացքում (թե որ՝ չեմ կարող փակագծեր բացել) պայմանագրի շնորհիվ մեկ-մեկ կատարում էր մեր խնդրանքը և մեզ տեղափոխում էր Կապանից Երևան»:

Նա խորհուրդ տվեց ուղղաթիռի հարցն ուղղել սեփականատերերին: