Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շանհայի կոմիտեի փոխնախագահին եմ հանձնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները ներկայացնող տեղեկատվական ուղեցույց. Նարեկ Մկրտչյան

Շանհայի կոմիտեի փոխնախագահին եմ հանձնել   «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները ներկայացնող տեղեկատվական ուղեցույց. Նարեկ Մկրտչյան
Քաղաքականություն
19:19, 02 декабрь 2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Չինաստանի կոմունիստական կուսակցության հրավերով Շանհայում՝ Կոմկուսի հիմնադիր քաղաքում, ՔՊ պատվիրակության անդամներով հանդիպում ենք ունեցել Չինաստանի ժողովրդի քաղաքական խորհրդատվական համաժողովի ղեկավար մարմնի և Շանհայի կոմիտեի փոխնախագահ Քսիաու Գույուի հետ՝ ՔՊ-ի եւ Կոմկուսի նահանգային կոմիտեների միջեւ համագործակցություն հաստատելու նպատակով։ 

Խոսելով երկրների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծել ենք, որ խաղաղությունը ժողովուրդների զարգացման ու առաջընթացի ամենակարևոր նախադրյալն է։ 

Զրույցի ընթացքում նշել եմ, որ այժմ դժվար ժամանակներ են ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար։ Այս համատեքստում ներկայացրել եմ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեսլականը, որը հնարավորություն կտա զարգացնել հաղորդակցությունը հարևան պետությունների հետ, ստեղծել կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ 

Նշել եմ, որ Հայաստանը պատրաստ է ունենալ իր գործուն մասնակցությունը խաղաղության խաչմերուկի կառուցման գործում. պարոն Գույուին հանձնել եմ նաև ծրագրի մանրամասները ներկայացնող տեղեկատվական ուղեցույց։

Քսիաու Գույուն իր հերթին ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, սահմանված առաջնահերթություններն ու զարգացման հեռանկարները։ 

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնեցինք, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա սկսել բազմավեկտոր աշխատանքներ։ 

Հանդիպման շրջանակում այցելել ենք  նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիր պալատ, ծանոթացել Չինաստանի ու կոմունիստական կուսակցության պատմությանը։