Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ՀՀ սուվերեն տարածքների միջոցով ԼՂ հակամարտության լուծման մի մոդելի շուրջ. Մարիա Կարապետյան

Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ՀՀ սուվերեն տարածքների միջոցով ԼՂ հակամարտության լուծման մի մոդելի շուրջ. Մարիա Կարապետյան
Քաղաքականություն
10:23, 11 август 2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը: 

Հակադարձելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հնչեցրած մտքին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն է ԼՂ հարցը ինքնորոշման իրավունքի շուրջ պայքարից վերածել տարածքային վեճի. «Երբ Արցախի ընտրված ներկայացուցիչներին ամեն գնով բանակցային սեղանի շուրջ պահելու փոխարեն՝ նրանց դուրս է հրավիրել, այնուհետև սկսել է բանակցել ՀՀ սուվերեն տարածքների միջոցով ԼՂ հակամարտության լուծման մի մոդելի շուրջ»:

Խոսելով նաև Սերժ Սարգսյանի կողմից հանրաքվեից հրաժարվելու հարցի առնչությամբ նա նշեց. «Մեզ այ այսպիսի «հոյակապ» ժառանգություն է թողնվել»:

Մարիա Կարապետյանը ընդգծեց, որ եթե իրենց հաջողվի պատմությունը և պատմագրությունը փրկել, ապա իրենք սերունդներին կթողնեն Հայաստանի երրորդ հանրապետության մասին այնպիսի հիշողություն, որի հետ նրանք հաշտ կլինեն: