Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եք ինչ-որ մեկն այստեղից սայթաքի, ու դուք էլ կողքից թամաշա անե՞ք. Շիրակ Թորոսյանը՝ Նավալնիի վերաբերյալ հարցերի մասին

Ուզում եք ինչ-որ մեկն այստեղից սայթաքի, ու դուք էլ կողքից թամաշա անե՞ք. Շիրակ Թորոսյանը՝ Նավալնիի վերաբերյալ հարցերի մասին
Քաղաքականություն
10:43, 11 август 2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 10-ը Սևրի պայմանագրի ստորագրման օրն է. «Ուղիղ 101 տարի առաջ ստորագրվել է այդ պայմանագիրը, որը հստակ ձեռքբերումներ է առաջացրել Հայաստանի համար, որոնք, սակայն, մնացել են սոսկ թղթի վրա»:

Նա նաև հիշեցրեց, որ 1920թ. սեպտեմբերի 27-ին Քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա. «Ուղիղ 100 տարի անց սեպտեմբերի 27-ին Թուրքիան նորից հարձակվեց Հայաստանի վրա: Ես 44-օրյա պատերազմը գնահատում եմ որպես թուրք-հայկական պատերազմ, և Ադրբեջանն ու նրա տարածքը պլացդարմ են եղել այդ պատերազմը վարելու համար»:
Թորոսյանի խոսքով՝ պատմության թատերաբեմի դերակատարների շահերը շարունակում են մնալ նույնը:

Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Շիրակ Թորոսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչ նպատակով են տրվում Նավալնիի վերաբերյալ հարցեր. «Ուզում եք ինչ-որ մեկն այստեղից սայթաքի, ու մենք էլ կողմից թամաշա անե՞նք»: