Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Մկրտչյանին ՊՈՒ-ն վերապահել է ԱԺ-ում ոչ կոռեկտ արտահայտվելու դե՞ր, թե՞... Ռուբեն Ռուբինյան

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում Աննա Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական  միջադեպին՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նկատեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերները չեն կարողանում կանխել այդ միջադեպերը, և այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ նրանք չեն կարողանում տիկին Մկրտչյանին բացատրել, թե ինչպես է պետք վարվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, կա՛մ նրանք իրականում տիկին Մկրտչյանին՝ իրենց խմբակցության ամենաերիտասարդ կնոջը, վերապահել են այստեղ ոչ կոռեկտ արտահայտվելու դեր: Եթե երկրորդ տարբերակն է, իմ գործընկերներին կոչ եմ անում այդպես չվարվել տիկին Մկրտչյանի՝ երիտասարդ կնոջ հետ, իսկ եթե առաջին տարբերակն է, իմ գործընկերներին կոչ եմ անում ավելի լավ գործել և ավելի լավ բացատրել տիկին Մկրտչյանին, թե ինչպես է պետք պահել Ազգային ժողովում»: