Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ եմ տալիս այստեղ չուղարկել լարովի տիկնիկներին. Արփի Դավոյան

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:

«Այս աղջնակը, որը կարդում էր Սերժ Սարգսյանի հրահանգները այս դահլիճում, պետք է իր ուղեղում մեկընդմիշտ դաջի, որ այս ամբինից հնչող ցանկացած միտք պետք է ստանա համարժեք և անհամարժեք պատասխան: Այստեղ հնչած ամեն մի վիրավորանք ստանալու է առնվազն 71 պատասխան, որի բեռը ոչ դուք, ոչ ձեր շեֆերը չեն կարողանալու տանել իր ուսերին»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Նա մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց ԱԺ չուղարկել լարովի տիկնիկներին. «Սերժ Սարգսյանը մերժվել է 2018 թվականին և այդ մերժված լինելու բեռը ամբողջ կյանքում տանելու է իր ուսերին»: