Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի հետ «նախապատրաստում են» ԱԺ նախագահի ընտրության վիճարկումը ՍԴ-ում

ՀՅԴ ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի հետ «նախապատրաստում են» ԱԺ նախագահի ընտրության վիճարկումը ՍԴ-ում
Քաղաքականություն
14:25, 11 август 2021
Թիվ 1-ը գրում է ,որ օգոստոսի 4-ին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հետ․ Եթե դա հին ընկերական շրջանակների շարքային սուրճխմություն չէր՝ ապա․․․

Ազգային ժողովի մանդատ ստացած ընդդիմադիր ուժերը շարունակում են քաղաքական գործընթացները պարալիզացնելու և հասարակական տրամադրություններն անկայունության մեջ պահելու իրենց փորձերը՝ օգտագործելով բոլոր հնարավոր, անգամ ոչ նշանակալի առիթները։ Դիցուք՝ Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին այդ ուժերի ներկայացուցիչների բոյկոտով, որն, իհարկե, չունենալով գործընթացի հիմնավորման իրավական գործիքակազմ՝ որևէ արդյունքի չհասավ։ Հերթական՝ անհիմնավոր շահարկման առարկա դարձավ ԱԺ նախագահի ընտրության հարցը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները գործընթացը որակեցին հակաօրինական՝ որպես փաստարկ ներկայացնելով միայն այն, որ տպագրված անուն-ազգանուններից մեկի մեջ տառասխալ էր եղել, որն էլ արագ շտկվել էր՝ ակնհայտորեն որևէ կապ և ազդեցություն չունենալով ԱԺ նախագահի ընտրության հարցի վրա։

Դատարկ ելույթներից ու մեղադրանքներից հետո այդ ուժերը հայտարարեցին, որ պատրաստվում են ԱԺ նաագահի ընտրության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Ակնհայտ է, որ այդ վիճարկումը որևէ իրավական հիմնավորում չունի․ և հետաքրքիր հարց է առաջանում՝ ի՞նչ ակնկալիքով և ի՞նչ գործիքակազմով է պատրաստվում ընդդիմությունը հանդես գալ ՍԴ-ում։ Հարցի պատասխանի համար երկար փնտրտուք պետք չէ․ Հրայր Թովմասյանը՝ հանցավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչն ու հավատարիմ ժառանգորդը ՍԴ-ում է։
Նմանօրինակ պարզագույն հաշվարկներն ու գործակցությունը մնացել են այս ուժերի անփոփոխ ձեռագիրը, բայց որ այդ վիճարկմանը նախորդող հանդիպում-քննարկումները հանրային բաց վայրերում անցկացնելուց անգամ չեն խորշում՝ ի ցույց է դնում նրանց լիակատար արհամարհական վերաբերմունքը ոչ միայն պետականության երաշխիք հանդիսացող ՍԴ-ի, այլ նաև հանրային կարծիքի և գնահատականի վրա։

Դե ինչ՝ պարոնայք դաշնակցականներ և ոչ միայն, Հրայր Թովմասյանի և ձեր նախկին հանցակից հավատարիմների հետ ձեր մտերմության պետականակործան հետևանքներն այլևս չեզոքացված են լեգիտիմ իշխանությամբ և այդ իշխանությանը սատարող հանրային աջակցությամբ։