Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնադրամի մասին պարզաբանում պահանջողներն այլևս չեն շարունակել այդ թեման. Հասկացել են, որ այնտեղ խնդիր չկա. Գևորգ Պապոյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Հիմնադրամի մասին պարզաբանում պահանջողներն այլևս չեն շարունակել այդ թեման. Հասկացել են, որ այնտեղ խնդիր չկա. Գևորգ Պապոյանը՝ Արեգնազ Մանուկյանին
Քաղաքականություն
14:58, 11 август 2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Գևորգ Պապոյանը:

«Թալանը ձեր սիրած թեման է, այն մարդկանց սիրած թեման է, ովքեր տարբեր դրվագներով տարբեր քրեական գործերով են անցնում»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցի ասաց Գևորգ Պապոյանը:

Ինչ վերաբերում է «Հայաստան» հիմնադրամին առնչվող հարցին, թեկնածուն ասաց. «Ձեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք հուսով եմ՝ ձեզ կհուշեն, որ այդ թեման պետք չէ շահարկել: Բացի դրանից, ձեր քաղաքական ուժի ղեկավարների մեջ կարծեմ կան մարդիկ, ովքեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են: Նրանք կարող են ձեր հարցերին պատասխանել: Բայց կարծում եմ, որ պատգամավորները չպետք է վնասեն Հայաստանի ինստիտուտներին, այդ թվում՝ «Հայաստան» հիմնադրամի թեմային»:

Թեկնածուի խոսքով՝ հիմնադրամի թեման պարզաբանումներից հետո այլևս չի շարունակվել. «Այդ մարդիկ հասկացել են, որ այնտեղ չկա որևէ խնդիր»: