Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիների խաթեր փակենք այս թեման. Ես իմ ձեռքն եմ մեկնում ձեզ. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ԱԺ բոլոր պատգամավորներին, առաջարկեց 0-ացնել այն ամենը, ինչ այսօր եղել է.

 «Հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ մենք սպառել ենք իրենց համբերությունը և մեկընդմիշտ վերջացնենք այս հռետորաբանությունը: Սա համարեք իմ ձեռքը, որ ես մեկնում եմ ձեզ: ՀՀ քաղաքացիների խաթեր փակեք այս թեման, և վերադառնանք բնականոն աշխատանքի»:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խնդրեց, որ հաջորդ ելույթ ունեցողներն այդ տրամաբանությամբ առաջնորդվեն: