Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդի համայնքի ավագանու 14 անդամներ անվստահություն են հայտնում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին․ Նիստին ներկա է ավագանու 14 անդամ, համայնքի ղեկավարը բացակայում է. ուղիղ

Ալավերդի համայնքի ավագանու 14 անդամներ անվստահություն են հայտնում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին․ Նիստին ներկա է ավագանու 14 անդամ, համայնքի ղեկավարը բացակայում է. ուղիղ
Քաղաքականություն
10:08, 05 декабрь 2023
Այսօր օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու ավանագանու անկախ անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության նախկին անդամ Սիմոն Զախարովը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ են հանդես գալիս։ Նիստին ներկա էին նախաձեռնության 14 անդամները, բացակայում էին համայնքի ղեկավար Թամազյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Տիգրան Պապոյանը եւ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, որը նիստը արձանագրելու պարտականություն ունի։  Վերջինիս բացակայության պատճառով նիստն արձանագրելու իրավունքը տրվեց ՔՊ խմբակցության անդամ Հարություն Ձավարյանին։ Օրենքի պահանջով  նիստը վարող տարիքով  ավագ անդամը Սիմոն Զախարովը։ Նա նշեց, որ օրեր առաջ ՔՊ խմբակցության ավագանու անդամի մանդատը վայր է դրել Մարիաննա Պեպանյանը։

Մանդատը տրվեց ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համար Հայկ Հովակիմյանին։ 

Ավագանին այնուհետ անցավ օրակարգում ընդգրկված մեկ հարցին՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել Արկադի Սամվելի Թամազյանին եւ ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրել Ալավերդի համայնքի ղեկավար։ Օրակարգը հաստատվեց միաձայն ու ավագանին անցավ գաղտնի քվեարկության, որը տեղի է ունենում քվեաթերթիկների միջոցով։