Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ-ը և UNFPA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մարդկանց խնդիրները վեր հանելու համար այցելել են Սյունիքի մարզ

ՀՀ ՄԻՊ-ը և UNFPA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մարդկանց խնդիրները վեր հանելու համար այցելել են Սյունիքի մարզ
Քաղաքականություն
20:21, 11 август 2021
 Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ:

Ինչպես տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում  ՀՀ ՄԻՊ-ի էջից, նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:

Ըստ աղբյուրի՝ այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար:
Նշվում է, որ Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: