Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատիվ ունեմ ներկայացնելու «Իմ քայլ»-ի նախկին պատգամավոր, այժմ ՊՈՒ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին. Արթուր Վանեցյան

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Թագուհի Թովմասյանը:

«Պատիվ ունեմ ներկայացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքին, որ նրանք իրենց խմբակցությունից են առաջադրել թեկնածուի:

«2019-21 թվականներին նա ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով, իսկ 16.11.2020 թվականին դուրս է եկել, ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի, դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից»,- Թագուհի Թովմասյանի կենսագրական տվյալները ներկայացրեց Արթուր Վանեցյանը: