Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք կրո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար. Ռուբեն Ռուբինյանը՝ Թագուհի Թովմասյանին

Դուք կրո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար. Ռուբեն Ռուբինյանը՝ Թագուհի Թովմասյանին
Քաղաքականություն
10:49, 12 август 2021
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Թագուհի Թովմասյանը:

Ինչպես նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության և նախկինում էլ «Իմ քայլի» պատգամավորները ընդհանուր առմամբ կրում են քաղաքական պատասխանատվություն իշխանության և վատ, և լավ արդյունքների համար: 

Դիմելով թեկնածուին՝ ԱԺ փոխնախագահը հարցրեց. «Դուք մինչև 2020 թվականի նոյեմբերը եղել եք իշխող խմբակցության անդամ: Դուք կրո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն ձեր իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար՝ իր բոլոր արդյունքներով հանդերձ»:

Ի պատասխան Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որից տեղյակ չի եղել, ինչին արձագանքելով՝ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց. «Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ամբողջ գործունեությունից տեղյա՞կ եք»: