Ձեր խմբակցության ղեկավարը կարո՞ղ է օգնել ձեզ գերիների ազատման հարցում. Բաթոյանը Թովմասյանին հիշեցրեց Վանեցյանի հայտարարությունը գերիներին վերադարձնելու մասին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Թագուհի Թովմասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը թեկնածուին հիշեցրեց իրենց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե իշխանության գալու դեպքում ինքը կարող է իր անձնական կապերի միջոցով 3 օրվա ընթացքում լուծել գերիների վերադարձի հարցը, և հարցրեց Թագուհի Թովմասյանին. «Դուք տեղյա՞կ եք՝ ինչ կապերի մասին է խոսքը: Ձեր խմբակցության ղեկավարը կարո՞ղ է օգնել ձեզ գերիների ազատմանն ուղղված գործողություններում»: