Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերիքնազ Տիգրանյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը:

«Վստահ եմ, որ տիկին Տիգրանյանը լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահի գործառույթները՝ ապահովելով մասնակցային մթնոլորտ թե Ազգային ժողովում, թե Ազգային ժողով-գործադիր հարաբերություններում: Ես դրանում համոզվել եմ՝ աշխատելով նրա հետ»,- հայտարարեց թեկնածուին ներկայացնող ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: