Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը. այստեղ արդարացնում եք նրա՝ ինքն իրեն տուն նվիրելը. Ալեն Սիմոնյան

Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը. այստեղ արդարացնում եք նրա՝ ինքն իրեն տուն նվիրելը. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
15:32, 12 август 2021
«Ջղաձգություն է առաջանում, երբ պետությունից պայմանականորեն 120 մլն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին և դա անվանում են կոռուպցիա: Ջղաձգություն է առաջանում, երբ շենքեր, ասաբնյակներ սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և ամեն օր խոսում են պետական շենքի պահակին կամ վարորդին 90 հազար տված պարգևավճարի մասին: Դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները պետք է տուն ունենան, իսկ գործող ղեկավարը չպետք է ապահովվի տնով:

Ջղաձգություն է առաջացնում, երբ դուք ձեռքի հետ անտեսում եք անվտանգության խնդիրը, որովհետև այդ բնակարանը իրենից նաև անվտանգություն է առաջացնում. որոշ բաշիբոզուկներ սահման գնալու փոխարեն շարժվում են իմ տան ուղղությամբ, պարոն Միրզոյանի տան ուղղությամբ, և նրանք հնարավորություն կունենան սպանելու»,- այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով ընդդիմությանը:

Ալեն Սիմոնյանը նշեց. «Դուք եկել եք այստեղ ու արդարացնում եք Սերժ Սարգսյանի ինքն իրեն տուն նվիրելը, որը, հետո հասկանալով, մեծահոգաբար դա նվիրեց պետությանը: Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը»: