Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում. վարչապետը՝ Լևոն Քոչարյանին

«Մենք չենք կարող հետևել բոլոր երկրների վիճակագրությանը, բայց կարող ենք համեմատել ՀՀ նախկին շրջանի վիճակագրության հետ, և կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ՀՀ-ում ժողովրդավարությանն առնչվող հարցի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ միջազգային կազմակերպությունները 5 տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում:

Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հասնելու ենք անկախ դատական համակարգի, արդարության և արդարադատության մեր իդեալին:

Լևոն Քոչարյանի դիտարկմանը՝ չե՞ք հոգնել անցյալի հետ համեմատություններից, գնանք հասնենք մինչև Ստալինի ժամանակնե՞ր, վարչապետը արձագանքեց. «Իրավունք ունեն հիշելու Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին: Ինչ վերաբերում է իմ հոգնությանը, իմ պարտականությունն է պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին: Իմ պատասխանը դուք պետք  է ընդունեք ի գիտություն, ինչպես ես ձեր հարցն եմ ընդունում ի գիտություն»:

Մանրամասն՝ տեսանյութում