Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները․ Տեսանյութ

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Այսպիսով. 
Գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Սիսակ Գաբրիելյան - կողմ՝ 71, դեմ՝ 29
Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյան - կողմ՝ 72, դեմ՝ 30

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային կապերի հանձնաժողովի նախագահ՝ Թագուհի Հակոբյան - կողմ՝ 60, դեմ՝ 42

Տարածքային կառավարման, ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վահե Ղալումյան - կողմ՝ 74, դեմ՝ 26

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Գևորգյան - կողմ՝ 62, դեմ՝ 40

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյան - կողմ՝ 70, դեմ՝ 30

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վահե Հակոբյան - կողմ՝ 59, դեմ՝ 43

Պաշտպանության և անվտանգության ահրցերի հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան - կողմ՝ 70, դեմ՝ 31

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Հակոբյան - կողմ՝ 71, դեմ՝ 30

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Էդուարդ Աղաջանյան - կողմ՝ 72, դեմ՝ 30

Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հերիքնազ Տիգրանյան - կողմ՝ 71, դեմ՝ 31

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյան - կողմ՝ 71, դեմ՝ 31
Նրանք բոլորն էլ ընտրվեցին առաջադրված պաշտոններում: