Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու նիստը, ըստ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի, սկսվում է ժամը 10-ին ու չի ասում՝ եկեք, տեսեք՝ մարդ չկա, կես ժամ սպասեք. եթե քվորում կա, ժամը 10-ին նիստը սկսվում է. Վահագն Ալեքսանյան

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու նիստը, ըստ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի, սկսվում է ժամը 10-ին ու չի ասում՝ եկեք, տեսեք՝ մարդ չկա, կես ժամ սպասեք. եթե քվորում կա, ժամը 10-ին նիստը սկսվում է. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
15:17, 07 декабрь 2023
«Նախ այդ մեղադրանք հնչեցնողները հենց իրենք ուզում էին ուզուրպացնել իշխանությունը, որովհետև այն, ինչ անում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու մեկ անկախ անդամի հետ դա օրենքով սահմանված կարգով ընթացող պրոցես էր, ինչն իրենից ենթադրում էր, որ ավագանու մեծամասնությունն ընտրում էր նոր համայնքապետ, անվստահություն հայտնում ուրիշին»,-Civic.am-ի հետ զրույցում խոսելով Ալավերդու քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Այնուհետև պատգամավորը հավելեց, որ այն «զորբայությունը», ինչը տեղի ունեցավ այնտեղ, ուղղակի խայտառակություն էր, և ևս մեկ անգամ պետք է ֆիքսել, որ ավագանու 27 անդամներից 23-ը 2-3 ամսվա մեջ ստորագրել են համայնքապետին անվստահություն հայտնելու տակ, իսկ նիստին ինչ-որ մարդիկ գնացել ու փորձում էին «զորբայությամբ» իշխանություն պահել։

«Մեր բոլոր ՏԻՄ-երում հիմա ներդրված է համամասնական համակարգը ինչն իրենից ենթադրում է, որ համայնքապետն ընտրվում է ավագանու կողմից։ 27 ավագանու անդամներից 23-ը, երբ որ ստորագրում են քեզ անվստահություն հայտնելու տակ, դու պետք է ուղղակի վեր կենաս ու գնաս։ Եվ ոչ թե «զորբայությամբ» փորձես այնտեղ ինչ-որ մեթոդներ կիրառես»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։   

Այնուհետև պատգամավորը պարզաբանեց․ «Ինչ վերաբերում է նրան, որ ասում էին, թե կես ժամ ինչու չեն սպասել, դա հերթական տգիտության արգասիքն է ու օրենք չիմանալու արդյունք է, որովհետև համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու նիստը, ըստ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի, նիստը գումարվում է ժամը 10-ին ու չի ասում՝ եկեք, տեսեք՝ մարդ չկա, կես ժամ սպասեք. եթե քվորում կա, ժամը 10-ին նիստը սկսվում է»։

Խոսելով Գյումրիում Բալասանյան դաշինքի հետ կնքած հուշագրի խզման մասին, պատգամավորն ասաց, որ այդ մասով արդեն ՔՊ-ն հայտարարություն տարածել է, իսկ առավել մանրամասն կհայտնեն Գյումրիում ասուլիս հրավիրած իրենց գործընկերները։

Մանրամասները՝ տեսանյութում։