Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկուհի Հարությունյանի ընտրության քվեարկությանը ոչ մի պատգամավոր չի մասնակցել

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության արդյունքները, ասաց. «Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: ԱԺ պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել: Հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել»: