Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր պես քաղաքական հետմահու կծկումներ անելու փոխարեն՝ օգտվել ենք օրենքի մեր իրավունքից. Արեն Մկրտչյանը՝ Ալավերդիում համայնքի նոր ղեկավարի ընտրության մասին

«Ես ցավում եմ, որ մեր երկրում տարիներ ի վեր քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողյալի արգասիքները մենք տեսել ենք, տեսնում ենք և դեռ կտեսնենք: Եկել խոսում են զավթելուց, ծեծելուց, կեղծելուց,  սկզբունքներից. զուգարանում սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի հարազատների աչքերին նայեք «Հայաստան» դաշինքի կազմում դաշնակցական պատգամավորի կարգավիճակում նստելուց առաջ: Մոռանում եք ով եք եղել, որտեղից եք եկել. Հոկտեմբերի 27-ը ձեզ մեկնակետ, Մարտի 1-ը՝ վերջակետ, հեղափոխությունն էլ ապաշխարանք»,- ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է Ալավերդիում համայնքի նոր ղեկավարի ընտրություններին, Արեն Մկրտչյանը նշեց, որ օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ, և համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնել ավագանու 27 անդամից 14-ը:

«Ձեր պես քաղաքական հետմահու կծկումներ անելու փոխարեն, ենթարկվելով օրենքի պահանջին՝ մենք սպասեցինք 1 տարի և օգտվեցինք օրենքի մեր իրավունքից»,- հայտարարեց պատգամավորը:

Այնուհետև դիմելով Ալավերդիի բնակիչներին՝ Արեն Մկրտչյանը ասաց, որ ինքը իր տված խոստումը չի մոռացել. «Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք, չկասկածեք»:

Մանրամասն՝ տեսանյութում