Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չունենք մեր սրտի թեկնածուն՝ ինչպես պնդում են չարալեզները. Հայկ Կոնջորյան

«Տիկին Կյուրեղյան, պատասխան տալու ժամանակը եկել է 2018 թվականին, ուղղակի դուք դեռ գլխի չեք ընկել. հաշվի առեք»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին՝ ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հավելեց, որ հիմա կամաց-կամաց պատասխան են տալիս:

Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ն այսօր իր վճռով ամբողջապես օրինական է համարել ՍԴ շուրջ իշխանությունների արածը. «Ավելին, արձանագրվել է, որ դա տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այսինքն՝ նույնիսկ ՄԻԵԴ մակարդակով ջախջախվել է ձեր թեզը, որ մենք Հայաստանում զավթում ենք ՍԴ-ն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Ալավերդին, «Հայաստան» խմբակցությունը, ՊՈՒ-ն, չնայած ՊՈՒ-ն չկա, էլ ինչը զավթես, ինքնազավթվել պրծել են»:

Կոնջորյանը շատ ողջունելի համարեց, որ տիկին Կյուրեղյանը հետևում է իր ելույթներին: 

Խոսելով ընդհանրապես խմբակցության հետ թեկնածուների հանդիպման մասին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց. «Կներեք, նենց եք խոսում, ոնց որ մասոնական լոժայի հետ փակ, գաղտնի ինչ-որ բան է տեղի ունեցել, ու հիմա ուզում ենք վերծանել, թե ինչ է տեղի ունեցել: Դրանք աշխատանքային համդիպումներ են: Հանդիպումը եղել է փակ, բայց ոչ գաղտնի»:

«Մենք չունենք մեր սրտի թեկնածուն՝ ինչպես պնդում են չարալեզները»,- իր ելույթը ամփոփեց «Քաղաքացիական պակմանագիր» խմբակցության ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում