Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է․ Շառլ Միշելը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարության ու գերիների ազատ արձակման մասին

Այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է․ Շառլ Միշելը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարության ու գերիների ազատ արձակման մասին
Քաղաքականություն
23:00, 07 декабрь 2023
Ուրախ ենք ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մեծ առաջընթացը, քանի որ նրանք համատեղ հայտարարություն են տարածել. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ողջունում ենք ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորությամբ բրյուսելյան գործընթացի առանցքային նպատակը․ այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է: Այժմ ես կոչ եմ անում առաջնորդներին հնարավորինս շուտ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»,- գրել է Միշելը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի Ադրբեջանն ազատ է արձակում 32 գերիների, Հայաստանի Հանրապետությունը՝ 2։