Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2000-ականներին իրենց կյանքի 9 և 13 տարիները բանտում անցկացրած ամուսինները երեկ արդարացվել են. սա է մեր ու ձեր տարընկալումը կալանքի մասին. Վահագն Ալեքսանյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկի այն հարցին, թե կան կալանավորված մարդիկ, որոնց թվում են եղել նաև նախկին ընդդիմադիր պատգամավորներ:

Պատգամավորն ընդգծեց, որ երեկ արդարացվեցին մի ընտանիքի անդամներ՝ կին և ամուսին, որոնք 2000-ական թվականներին
դատապարտվել էին համապատասխանաբար 9 և 13 տարվա ազատազրկման մի սպանության համար, որը իրենք չէին կատարել:

«Մարդկանց կյանքից 9 և 13 տարի անցել է բանտում մի բանի համար, ինչը իրենք չէին կատարել արդեն հաստատված վճռով»,- ասաց նա և հիշեցրեց, որ այդ ընտանիքի պաշտպանությունն իրականացնում էր ՍԴ ներկայիս դատավոր Սեդա Սաֆարյանը, որի դեմ շատ մեծ հանրային արշավ էին սկսել երկու ընդդիմադիր խմբակցությունները և որոշ ընդդիմադիր շրջանակներ: 

«Սա այն ամենն է, ինչը, կարծում եմ, պետք է իմանալ կալանքի, մարդու իրավունքների, մարդու ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի պատկերացումների մեր տարընկալումների մասին»,- եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում