Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա գործընթացի մի մասն է. ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել բոլոր գերիների և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ուղղությամբ. Խանդանյան

Սա գործընթացի մի մասն է. ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել բոլոր գերիների և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ուղղությամբ. Խանդանյան
Քաղաքականություն
12:57, 08 декабрь 2023
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած բանակցություններին, որի արդյունքում հրապարակվեց հայտարարություն Հայաստան 32 գերիների վերադարձի և Ադրբեջան երկուսի վերադարձի մասին: 

Լրագրողների հարցին, թե հայտարարվել է 32 գերիների վերադարձի մասին, սակայն իրավապաշտպանները հայտարարում են 80 թվի մասին, Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Սա գործընթացի մի մասն է, և որոշակի արդյունք կա այս գործընթացում: Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որպեսզի բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք կշարունակեն մնալ Ադրբեջանում, նմանատիպ գործընթացի արդյունքում վերադարձվեն»:

Սարգիս Խանդանյանը նշեց, որ ինքը որևէ տեղեկատվության չի տիրապետում Արցախի նախկին նախագահների վերադարձի առնչությամբ: