Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չունենք նախապաշարում ընդդիմության թեկնածուի ընտրության հարցում. Հայկ Կոնջորյանը՝ Մանվել Բադալյանի թեկնածության մասին

Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը: 

Ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Մենք չունենք այն նախապաշարումը, որ եթե թեկնածուն ընդդիմադիր է, ապա դա կարող է կանխորոշել մեր ընտրությունը հայտնի տրամաբանության մեջ: Այնպես որ առաջնորդվում ենք պրոֆեսիոնալիզմի, Սահմանադրության, օրենքի թելադրած կանոններով»:

Նա շատ կարևորեց այս ինստիտուտը, այդ թվում նաև քվոտավորման տրամաբանությունը, և ընդգծեց, որ թեկնածուի հետ ունեցել են աշխատանքային հանդիպում խմբակցությունում:

Հայկ Կոնջորյանը չհայտնեց խմբակցության դիրքորոշման մասին և ասաց. «Որոշումը կկայացնենք քիչ անց և կհայտարարենք մեր որոշման վերաբերկալ»:

Մանրամասն՝ տեսանյութում