Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
15:55, 09 декабрь 2023
Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը. տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին հայ-լեհական բարեկամական կապերի  խորացման և միջպետական հարաբերությունների ամրապնդման  և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրվելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով: