Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 տարի ջրամբար չի կառուցվել. Այժմ 15 ջրամբարի կառուցման նախագիծ կա. Սերգեյ Բագրատյան

30 տարի ջրամբար չի կառուցվել. Այժմ 15 ջրամբարի կառուցման նախագիծ կա. Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն
13:49, 17 август 2021
«30 տարի ջրամբար չի կառուցվել, ջրամբարաշինությամբ չենք զբաղվել, և քանի դեռ խնդիրը չի լուծվել, չենք կարող Սևանից ջրառ չանել, ցավոք: Մենք կշեռքի նժարին ունենք գյուղացու հոգսը և Սևանի հոգսը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ից հատկացված 2.6 մլրդ եվրոյից 15 ջրամբարի կառուցման նախագիծ է արվում. «Եվ մենք ունենալու ենք լրացուցիչ 500 մլն խորանարդ մետր ջուր»: 

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ժամավաճառությամբ այլևս պետք չէ զբաղվել, այլ արագ անցնել հարկային և մաքսային օրենսգրքերի փոփոխություններին, որպեսզի կարողանանք այդ 2.6 մլրդ-ը տեղաբաշխել տնտեսության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է: