Սահմանային իրավիճակի հարցով քննարկումը կլինի վաղը՝ փակ ռեժիմով. Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան»-ի առաջարկի մասին

Քաղաքականություն
Սահմանային իրավիճակի հարցով քննարկում կազմակերպելու «Հայաստան» խմբակցության առաջարկի վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Պարոն Օհանյանի հետ մենք զրուցել ենք, և առավել նպատակահարմար ենք համարել քննարկումը կազմակերպել վաղը: Վաղը առավոտյան քննարկման վերաբերյալ մանրամասները՝ ժամի, հրավիրյալ անձի կամ անձանց վերաբերյալ, կփոխանցենք նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և կփորձենք փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովի դահլիճում»: